16/05/2019 19:37
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն այսուհետ կարելի է դիտել «Սինեմա Սթար» կինոթատրոնների մեծ էկրաններին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին:
Այսուհետև «Սինեմա Սթարը» կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը:
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում «Սինեմա Սթարը» կլինի նաև ՀՖՖ մեդիա գործընկերը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ «Սինեմա Սթար» կինոթատրոններում և խաղային տարածքներում:
Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման և տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն և բազմաթիվ այլ անակնկալներ։