17/05/2019 11:11
Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Aysor.am-ի տեղեկություններով՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։ Մետրոպոլիտենը, ինչպես գրում էր մամուլը, տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։
Այս հրապարակումները, սակայն, Երևանի մետրոպոլիտենից հերքել էին, թե որևէ չարաշահում չի արձանագրվել և վերջին 2 տարում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով: