17/05/2019 16:14
Եթե Հենրիխ Մխիթարյանը չմեկնի Բաքու, երկրպագուներն ակցիա են իրականացնելու՝ ի աջակցություն հայ ֆուտբոլիստի
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, բաց թողնի Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» հետ, որը կայանալու է մայիսի 29-ին՝ Բաքվում:
Եթե Հայաստանի ազգային հավաքականի ավագը չմեկնի Բաքու, «Արսենալի» երկրպագուներն ակցիա կիրականացնեն՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթրյանի։
«Եթե քաղաքական պատճառներով «Արսենալն» առանց Մխիթարյանը մեկնի Բաքու, պետք է Մխիթարյանի դիմակներ ստեղծել, դրանք բաժանել «Արսենալի» վեց հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն մարզադաշտում: Հանդպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է բոլորով պարզենք դիմակները», - ասված է երկրպագուների «CanonCrested» խմբի տարածած հաղորդագրության մեջ:
If Arsenal go to the Baku without Mkhitaryan due to political reasons, someone needs to:
— CanonCrested (@canoncrested) May 16, 2019
1. Create a Mkhitaryan mask
2. Give it to all 6,000 Arsenal fans in the ground
3. Organize for it to be lifted up at the 7th and 77th minute