17/05/2019 17:53
Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խնդրանքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել։
«Բակո Սահակյանը՝ դիմելուց մեկ օր առաջ, ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ։ Բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», - Երևանում Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - ավելացրել է վարչապետը։