17/05/2019 15:34
Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի Հայաստանի համար գազի գինը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան:
«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», - այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:
Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը Եվրասիական միության արդյունավետ գործունեության բանալին է: