17/05/2019 17:46
Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում շտապեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Մենք չենք շտապեցնելու այդ գործընթացը, բայց չենք էլ դանդաղեցնելու, քանի որ հակամարտությունը կա, և ես չեմ կարծում, որ այն մոռացության է մատնված», - ասել է Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում:
ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը զգայուն է:
Նա նշել է՝ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց: