17/05/2019 17:49
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ТАСС-ը:
«Հիմա ես լինելու եմ Նուլ-Սուլթանում՝ Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստում, այնուհետև՝ հունիսին` Պետերբուրգում», - ասել է Փաշինյանը՝ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ, իհարկե, շփում լինելու է»,- ընդգծել է նա։
ՀՀ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «նորմալ զարգանում են».
«Ես գոհ եմ մեր հարաբերություններից»։