17/05/2019 13:36
Սխալ է այն կարծիքը, որ գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է. Տավուշի մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր իր պաշտոնավարմն 100 օրն ամփոփեց մարզի Ենոքավան համայնքում:
Մարզպետը խոստացավ, որ տարվա ընթացքում հանդիպումները Տավուշում ավելի շատ և ավելի հետաքրքիր են լինելու, քան մարզպետի ասուլիսն է:
«Իմ նպատակը եղել է կառավարման այնիպիսի մեխանիզմների ներդրում, որպեսզի կարողանանք մեր նպատակներն իրականացման հասնենք: Ամենամեծ ձեռքբերումը, որ այս հարցում ունենք, մարզի ամբողջ մարդկային ռեսուրսի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ, լինի գյուղատնտեսություն, տուրիզմ, մշակույթ, արդյունաբերություն, թե մեկ այլ ոլորտ», - ասաց Հայկ Չոբանյանը:
Նա նշեց, որ բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու. «Դրվագային ոչինչ չենք անելու: Առաջիկա մի քանի տարիներին Տավուշի ներդրումային հիմնական ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում են: Մենք օգտագործամ ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին մասը»:
Մարզպետի խոսքով՝ սխալ է այն կարծիքը, որ գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է: Նրա խոսքով`այսօր գյուղատնտեսությունը պարզապես շատ ցածր արդյունավետություն ունի.
«Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ գյուղացու համար, որպեսզի գյուղացին կրկին սիրահարվի գյուղատնեսությանը: Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող: Այսօր արդեն այս առումով մեծ առաջընթաց ունենք»: