17/05/2019 13:41
Ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին տեղը պատկանում է փողին. Տավուշի մարզպետ
Ներդրումային ծրագրերի իրականացման մեջ վերջին տեղը պատկանում է փողին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Առաջին տեղում վստահությունն է», - ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ մարզում այսօր գործում է «ներդրումային գրասենյակ»:
«Շուրջ 100 ներդրումային ծրագրեր կան Տավուշում այս պահի դրությամբ», - հայտարարեց Հ. Չոբանյանը:
Նրա խոսքով` 2019 թվականի ընթացքում մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի շուրջ 8 միլիարդ դրամ:
Շուրջ 91 կմ ճանապարհ կենթարկվի հիմնանորոգման, վերանորոգման և միջին նորոգման: