17/05/2019 19:27
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ըստ նրա, Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ անցկացվող ակցիայի ժամանակ, ՀՀ 2-րդ նախագահի աջակիցները հարվածել էին ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով դատարանի բակում հակընդդեմ բողոքի ակցիա էր անցկացնում։