17/05/2019 16:27
Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել
ՀՀ վարչական դատարանն այսօր բավարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։
Բացի այդ, ըստ դատարանի որոշման, հօգուտ Վաչագան Ղազարյանի հանձնաժողովից պետք է բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանի պաշտպանական խումբը ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայց էր ներկայացրել։
Ըստ դրա, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանն Aysor.am-ին ասել էր, որ իրենք օրենք չեն խախտել և գործել են օրենքով։