17/05/2019 16:55
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ինտեգրացիայի և մակրոտնտեսության գծով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան գտնում է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի անցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա:
«Անվիճելի է, որ մենք պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ դաս քաղենք նրանց սխալներից և հասկանանք՝ ինչով ենք մենք տարբերվում միմյանցից: Այժմ մենք Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ սահմանելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, մեզ դա ոչ մի տնտեսական առավելություն չի բերի», - ասել է Վալովայան «Sputnik Ղազախստանի» մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։