17/05/2019 11:25
Մխիթարյանը կարող է բաց թողնել Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսիի» հանդիպումը
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» հետ, որը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում:
Ըստ The Times-ի՝ «Արսենալը» նմտադիր է հայ ֆուտբոլիստին թողնել Անգլիայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Վերջնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը: