17/05/2019 15:17
ԱՄՆ նախագահ Թրամփը հիփոթեք է ձևակերպել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեք է ձևակերպել, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ հիփոթեքի գումարը կազմել է ավելի քան 5 միլիոն դոլար, սակայն հստակ թիվը չի նշվում:
Ըստ զեկույցի՝ Թրամփն ընդհանուր առմամբ ունի 14 վարկ, որից երեքի գումարը գերազանցում է 50 միլիոն դոլարը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը ցածր է, քան ներդրումային կանխիկ միջոցների պոտենցիալ եկամուտը: