17/05/2019 12:24
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոլնիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,82 դոլարով՝ հասնելով մինչև 72,77 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,85 դոլարով և կազմում է 62.82 դոլար մեկ բարելի դիմաց։