18/05/2019 18:16
Հայաստանն իրավական պետություն է, որտեղ բաժանված են իշխանության երեք ճյուղերը. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանն իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
«Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են:
Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:
Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:
Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել», - գրել է նա։