18/05/2019 16:04
Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը։
«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը», - հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք՝ չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացնում էր խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նրանք հայտարարեցին, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեցին վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։
Նշենք նաև, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: