18/05/2019 09:54
«Հրապարակ». Կառավարման համակարգը վերածվել է «ուրույն գետտոյի»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլև նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։
«Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած, «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից և այլն։
Վերածվել ենք ուրույն գետտոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետև ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար ու աշխատավարձից պահումներ են արվում: Մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես` գնա՞ս, թե՞ մնաս համակարգում», - «Հրապարակ»-ին ասել է բավականին բարձրաստիճան պաշտոնյան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: