18/05/2019 10:08
«Փաստ». Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է պարզել՝ որտեղից է փչում «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումների քամին
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների հետ։
Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանևրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել:
Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։