19/05/2019 21:26
Փաշինյանի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել
Դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Բարձրագույն դատական խորհուրդը նիստ է հրավիրել։
Aysor.am-ի տեղեկություններով, նիստի արդյունքներով ԲԴԽ հայտարարություն կընդունի։
Հիշեցնենք, որ Փաշինյանը կոչ է արել է արել վաղը առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանները։
Նա նաև նշել է, որ վաղը ժամը 12.00-ին կհայտարարի «Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը»:
Այս հայտարարությունը արվել է, երբ Երևանում դատարանը որոշեց փոխել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նրան ազատ արձակեց Արցախի գործող և նախկին նախագահների միջնորդությամբ։