20/05/2019 11:44
Freedom House-ը՝ հայաստանյան զարգացումների մասին. «Վերջ, հասել ենք»
«Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքենը թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «պոպուլիստ»:
«Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրոնսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչը իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։
The danger in post-revolutionary Armenia was always that Pashinyan, lacking the ability to transform the country quickly or sustainably, would fall back on the populism that got him into power. Here we are.
— Nate Schenkkan (@nateschenkkan) May 19, 2019