20/05/2019 09:50
Որևէ վտանգավոր բան չկա. Փաստաբան
Վաղուց հասունացել էր Հայաստանում դատական անիշխանությունը վերացնելու ժամանակը, այսօր Սահմանադրական դատարանի մոտ Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Վերջինը, հիշեցնենք, ՊՊԾ-ն գավելու գործով «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամի պաշտպանությունն է իրականացնում։
Նա հավելեց, որ վարչապետի երեկվա հայտարարությունը՝ դատարանների մուտքերն արգելափակելու մասին, հարմար առիթ է այդ հարցը վերջնականապես լուծելու համար։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ փաստաբանը հայտարարեց, որ որևէ վտանգավոր բան չկա։
«Բոլորին խնդրում եմ, ի սեր աստծո, կեղծ բարեպաշտությամբ չզբաղվել, անիշխանական դատական համակարգ ունենալը հղի է ավելի մեծ վտանգներով», - ասաց փաստաբանը։