20/05/2019 18:25
Միակ մտահոգիչ հանգամանքն Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի չմտածված մեկնաբանություններն են. Արցախի ԱԺ նախագահ
Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը.
«Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:
Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում», - գրել է Աշոտ Ղուլյանը։