20/05/2019 19:46
Սա տհաճ է և մեր պետականության համար շատ վտանգավոր. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին (Տեսանյութ)
Հայաստանի և Արցախի միջև որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը.
«Սա տհաճ է և մեր պետականության համար շատ վտանգավոր: Մենք որևէ տարաձայնություն չունենք Մայր Հայաստանի հետ», - ասաց նա:
Հարցին՝ Արցախի նախագահի հանդիպումը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ կթոթափի՞ ՀՀ և ԱՀ միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը՝ Բաբայանը պնդեց, որ լարվածության մասին խոսակցությունները չափազանցված են:
Մանրամասները՝ տեսանյութում: