20/05/2019 16:22
ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):
Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա: