20/05/2019 19:54
Աֆղանստանում իրանական միակ բանկը զրկվել է արտոնագրից
Աֆղանստանի Կենտրոնական բանկը չեղյալ է համարել Աֆղանստանում գործող միակ իրանական բանկի գործունեության արտոնագիրը` Աֆղանստանի կառավարությունից ստանձնած հանձնառությունները չկատարելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Khaama Press» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԲ-ին:
«Արտոնագիրը հետ է կանչվել «Arian Bank»-ից, քանի որ այս ֆինանսական հաստատությունը չի համապատասխանում օրենքներին և Կենտրոնական բանկի ու Աֆղանստանի կառավարության կանոնակարգերին», - ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում։
Աֆղանստանում աշխատելու իրավունքի արտոնագիրը չեղարկելու մյուս պատճառն այն է, որ Քաբուլի իշխանությունների համաձայն, իրանական բանկը «որևէ ներդրում չի կատարում երկրի տնտեսական զարգացման համար»:
Նշենք, որ «Arian Bank»-ը 2004 թվականից Աֆղանստանում ֆինանսական գործարքներ է իրականացնում: