21/05/2019 10:30
2019-ի տնտեսական աճը կկազմի 4.6-6.1 տոկոս. ԿԲ փոխնախագահ
2019 թվականի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի շրջանականերում, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
«Կոնկրետ կետային կանխատեսումն այս պահի դրությամբ 5.4 տոկոս է», - ասաց ԿԲ փոխնախագահը:
Երիցյանի խոսքով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ կազմելով 1.9 տոկոս: