21/05/2019 11:57
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա անպատժելիությունն արդարացնող ելք. Աննա Նաղդալյան
Հայաստանը մշատապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը՝ հատկապես ծանր հանցագործությունների պարագայում և հատկապես այն պարագայում, երբ ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի խախտումներին, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայն է Ադրբեջանի առաջարկած երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքին։
«Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդասիրական իրավունքի խախտումները։ Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների, իսկ այդ հանցագործության հերոսացումը և դրանք կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է։
Մենք անակատես ենք եղել, որ մարդասպանության համար դատապարտված անձն արտահանձնվելուց հետո հերոսացվել է միայն այն բանի համար, որ հայ է սպանել», - ասաց բանախոսը։