21/05/2019 09:06
Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ANCA-ի և AAA-ի ղեկավարության հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայ դատի հանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։
Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։
ԱԽ քարտուղարը հանդիպել է նաև «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։