21/05/2019 15:33
Պետք է խոստովանեմ՝ շատ եմ ցավում. Հենրիխ Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր՝ Բաքու չմեկնելուն։
«Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք ստիպված եղանք կայացնել բարդ որոշում ինձ համար՝ չմասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչին:
Սա մի խաղ է, որը հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, և ես պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Ես երկրպագելու եմ իմ խաղընկերներին: Եկեք Գավաթը տուն բերենք», - Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը։