21/05/2019 12:33
Եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուղղակի փարատեք ձեր կասակածները. Վահագն Խաչատրյան
Երբ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին տնտեսական հեղափոխության մասին, տարբեր մեկնաբանություններ եղան, «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Մեկնաբանություններ եղան մասնագետների, ոչ մասնագետների, քաղաքական ուժերի, լրատվամիջոցների կողմից, ուղղությունն այն էր, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն», - ասաց նա։
Վահագն Խաչատրյանն ընդգծեց՝ տնտեսական հեղափոխություն կարող է լինել, եթե տեղի ունեցող փոփոխություններն ընդգրկում են ողջ տնտեսական համակարգը։
«Այնպես որ, եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուղղակի փարատեք ձեր կասկածները, համոզված եղեք, որ քանի կա քաղաքական հեղափոխություն, ուրեմն առանց տնտեսական հեղափոխության դա իրականություն չի դառնա», - ընդգծեց տնտեսագետը։