21/05/2019 11:04
Ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի. ԿԲ փոխնախագահը՝ «Ամուլսարի» մասին
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից՝ արդյոք հաշվարկված է, թե որքան կկազմի հանքարդյուանբերության մասը 2019 թվականի համար նախատեսվող տնտեսական աճի մեջ: Պատգամավորը հետքրքրվեց նաև, թե ի՞նչ իրավիճակ է «Ամուլսարի» հանքում, որն արդեն երկար ժամանակ է՝ չի գործում:
ԿԲ փոխնախագահը հստակ տվյալ չնշեց հանքարդյունաբերության չափի մասով, մինչդեռ նկատեց, որ դրա հաշվարկման մեջ հաշվի է առնվել «Ամուլսարի» գործոնը, որը, ենթադրաբար, տարվա երկրորդ կեսից կաշխատի:
««Ամուլսարի» մասով մենք ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի, բայց դա մեր գնահատականն է: Այդ տեսակետից որոշակի գնահատականներ կան արդյունաբերության մասով», - ասաց Երիցյանը:
Հիշեցնենք՝ արդեն գրեթե մեկ տարի է «Ամուլսարի» հանք տանող ճանապարհների շրջափակման պատճառով հանքը չի շահագործվում: