21/05/2019 11:38
Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն հայտարարել է, որ լոնդոնյան «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը երաշխավորված է մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
Դեսպանը նշել է, որ պատրաստ է ուղիղ կապ հաստատել ֆուտբոլիստի հետ, որպեսզի լուծի Ադրբեջանի մայրաքաղաք նրա այցի հետ կապված հարցերը:
«Մխիթարյանի հետ խնդիրը նրանում է, որ նա այցելել է Ղարաբաղ՝ առանց երկրի իշխանությունների թույլտվության. դա հետևանքներ է ենթադրում, այդ թվում կառավարության սև ցուցակում ընդգրկումը: Սակայն նրա անվտանգությունը երաշխավորված է», - ասել է դեսպանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորել էր Մխիթարյանի համար անվտանգության ապահովումը: