21/05/2019 11:49
Հայաստանում գնաճը ցածր է և կառավարելի. Ներսես Երիցյան
Գնաճն այս պահի դրությամբ 2.2 տոկոս է, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿՓ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
«Տարվա կտրվածքով դա կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Մեր նպատակը 4 տոկոս է, այսինքն՝ ստորին սահմանը՝ 2.5-3.5 շրջանակներում է: Երեք տարվա կտրվածքով գնաճը կկայունանա մեր նպատակադրման սահմաններում», - ասաց ԿԲ փոխնախագահը:
Երիցյանն ընդգծեց, որ գնաճը ՀՀ-ում ցածր է և կառավարելի: