21/05/2019 15:08
Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու։
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները, բայց նրա և նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո որոշել ենք, որ Միկին չի մեկնի թիմի հետ Բաքու:
Մենք այս մասին նամակ էինք գրել ՈՒԵՖԱ-ին՝ հայտնելով մեր խորը մտահոգություններն իրավիճակի վերաբերյալ: Միկին մեր առանցքային ֆուտբոլիստներից էր այս եզրափակչի ճանապարհին և սա շատ մեծ կորուստ է մեզ համար:
Ցավում ենք, որ ֆուտբոլիստը բաց է թողնելու այսպիսի խոշոր մրցաշարի եզրափակիչը:
Միկին կշարունակի մարզումները», - ասված է «Արսենալի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» ու «Արսենալի» միջև։