22/05/2019 19:43
Եվրոպական Հանձնաժողովը տուգանել է 5 խոշոր բանկերի
Եվրոպական Հանձնաժողովն ավելի քան 1 միլիարդ եվրոյով տուգանել է խոշորագույն 5 բանկերի, հայտնում է Economia-ն։
Այդ բանկերն են` Barclays-ը, RBS-ը, Citigroup-ը, JPMorgan-ն ու Mitsubishi UFJ Financial Group-ը (MUFG)։
Եվրոպական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ մի քանի խաղացող FOREX շուկայում իրենց բանկերի անունից զբաղվում էին շատ զգայուն տեղեկության փոխանակմամբ, որը կապ ունի արժույթի սակարկությունների և առևտրային ռազմավարության համակարգման հետ, ընդ որում՝ դա անում էին առցանց զրուցարաններում։
Եղել է նաև վեցերորդ բանկը` UBS-ը, սակայն հենց այն է բացահայտել Եվրահանձնաժողովին իրողությունը։ Դրա համար էլ բանկը չի տուգանվել։