22/05/2019 16:49
Թատերականի ուսանողները «պատանդ» են վերցրել ներսում գտնվողներին. նրանք պահանջում են նախարարին
Այսօր Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություններ էին: Միակ թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն էր, ով էլ ընտրվեց:
Թատերականի ուսանողները, սակայն, չեն ընդունում այս որոշումը: Նրանք այլընտրանք են պահանջում, ընդգծելով, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի ու արդյունքում հաղթի արժանին:
Ներկայումս ուսանողնեը ներսից փակել են թատրոնի դուռն ու որևէ մեկին թույլ չեն տալիս ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել:
Բոլորը միաձայն վանկարկում են «նախարար»՝ պահանջելով Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
Ուսանողներն ընդգծում են, որ նախարարը պետք է լսի իրենց պահանջները: