22/05/2019 14:01
«Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածուի հետ
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին:
Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: