22/05/2019 09:30
«Հրապարակ». Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»:
Այսինքն, տվյալ պարագայում այդ գործառույթը կստանձնի ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: