22/05/2019 09:55
«Ժամանակ». Ուժայինների միջոցով ուզում են ազդել դատավորների վրա
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել:
Խոսքը վերաբերում է նրանց ունեցվածքին՝ անշարժ և շարժական գույքի տեսքով: Անհրաժեշտ է գտնել առնվազն մի քանի դատավորի, ովքեր կհետևեն վարչապետ Փաշինյանի կոչին և հրաժարականի դիմում կներկայացնեն: Չնայած դատավորները այնքան էլ միամիտ մարդիկ չեն, որ ամբողջ ունեցվածքը իրենց անունով ձևակերպեին»: