22/05/2019 17:06
«Չելսին» պատրաստ է Սարրիին 5 մլն ֆունտի դիմաց բաց թողնել «Յուվենթուս»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին այս մրցաշրջանից հետո կարող է լքել ակումբը և տեղափոխվել Իտալիա:
«Sky Sports»-ի փոխանցմամբ՝ 60-ամյա մասնագետով հետաքրքրված են «Ինտերն» ու «Յուվենթուսը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» կարող է աշխատանքից ազատել Սարրիին, եթե նույնիսկ հաղթի Եվրոպայի լիգան:
«Չելսին» չի խոչնդոտի մասնագետի տեղափոխությանն Իտալիա, եթե «Յուվենթուսը» համաձայնի նրա դիմաց 5 միլիոն ֆունտ վճարել: