22/05/2019 11:40
Բենգալյան ծոցում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բենգալյան ծոցում՝Անդամանյան և Նիկոբարյան կղզիների հարևանությամբ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները զգացվել են տեղական ժամանակով 00:39-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բամբու-Ֆլեթ բնակավայրից 243 կմ հյուսիս: Օջախը եղել է 10 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվել: