23/05/2019 12:50
Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է. ՍԴ
ՀՀ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում:
«Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։
Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - ասված է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ: