23/05/2019 19:56
«Դուխով»-ի ժամանակն անցել է. Իշխան Սաղաթելյան
Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ի ժամանակն անցել է, այսօր Ազատության հապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դա այլևս ակտուալ չէ։ Ժամանակն է գործել խելքով և մտքով։ Մենք վիճակը գնահատում ենք տագնապեցնող։ Համոզված ենք, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի հասնել հնարավոր չէ», - հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարցը մշտապես կարևորվել է ՀՅԴ-ի կողմից։
«Հիմա էլ ասում ենք՝ պատրաստ ենք ձեզ օգնել, օգնել ոչ թե հանուն ձեզ, այլ հանուն երկրի, օգնել՝ անշահախնդիր, ո՛չ պաշտոնի կարիք ունենք, ո՛չ աշխատավարձ ենք ուզում, ո՛չ էլ պարգևավճար», - ասաց Իշխան Սաղաթելյանը։