23/05/2019 19:19
Դեղին քարտ՝ կառավարությանը. Ազատության հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացնում (Լուսանկարներ)
Այս պահին Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմնակիցներն Ազատության հրապարակում են, որտեղ կուսակցությունը հանրահավաք է անցկացնում «լրջացեք» կարգախոսով։
Հրապարակում հնչում են ազգային ազատագրական երգեր, իսկ հանրահավաքի մասնակիցներին երիտասարդները դեղին քարտեր են բաժանում։ Նրանց խոսքով՝ դա խորհրդանշում է հանրության դժգոհությունը կառավարության գործունեությունից։
Aysor.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ Հ. Յ. Դաշնակցությունից հանրահավաքին մասնակցում են Հրանտ Մարգարյանը, Իշխան Սաղաթելյանը, Արմեն Ռուստամյանը։
Այստեղ են նաև երգչուհի Շուշան Պետրոսյանն ու «Ադեկվատ» նախաձեռնության անդամները։