23/05/2019 19:37
Ովքե՞ր են վեթինգ իրականացնողները. Փաստաբան Ռուբեն Սահակյան
Փաստաբան Ռուբեն Սահակյանի համար հարց է՝ ովքե՞ր են այն պրոֆեսիոնալները, որոնք վեթինգի են ենթարկելու դատավորներին։
«Ինձ համար անպատասխան հարց է նաև, թե վեթինգ իրականացնող դատավորներն ովքե՞ր են», - այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։
Նա, ի դեպ, Ազատության հրապարակում մանսակցում էր ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքին, որն ունի «Լրջացեք» կարգախոսը։
Փաստաբանն ասաց, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներն անհրաժեշտություն են, բայց ընտրված ճանապարհը ճիշտ չէ.
«Ո՞վ է անելու այդ գործընթացը։ Եթե լենանազարյանները պետք է ասեն՝ եկեք «պավլիկ մարոզովություն» արեք, եթե պետք է իրենք իրենցից ստեղծեն հանձնաժողովներ ու մեզ չներգրավեն, պատկերացնում եմ՝ ինչ կլինի»։
Հարցին՝ տեղյակ չէ՞ ինչու այս հանրահավաքին չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանը, Սահակյանը պատասխանեց, որ չգիտի, դա իր գործն է։