23/05/2019 11:20
Ստեփանավանում նախատեսվում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագիրը։
Ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն՝ նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում: