24/05/2019 15:03
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանում, որի ժամանակ դատապարտել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք՝ նա բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
«Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ: Դա գեղեցիկ խաղի կեղտոտ կողմն է: Եթե ես լինեի ԱԳՆ ղեկավար, ապա կդիմեի ՈՒԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է», - ասել է Ուոթսոնը:
Ըստ քաղաքական գործչի՝ տվյալ միջադեպը կարելի է սկանդալ անվանել, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն բոլոր ֆուտբոլիստներն ունեն հավասար իրավունքներ:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Ջերեմի Ռայթը հայտարարել է, որ հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում: