24/05/2019 14:17
Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։ Վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր։