24/05/2019 17:05
ՀՀ վարչապետը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բոլոր իրավունքները. Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու բոլոր իրավունքները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով փաստին, որ աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Հիշեցնենք, որ դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը։
Հանրահայտ երաժիշտը դատական հայց է ներկայացրել նաև ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել 2019թ. մարտի 3-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին վերջինիս հրամանը։